Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսվող բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ սկզբունքորեն ոչինչ չի կարելի նախապես բացառել, այդ թվում՝ եվրոպական երկրների մասնակցությունը։ «Սկզբունքորեն ոչինչ չի կարելի նախապես բացառել։ Սակայն այն բանակցությունները, որոնց մասին մենք խոսում ենք և որոնք նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում, կանցկացվեն եռակողմ ձևաչափով»,- ասել է նա։



