Հայաստանում ընտրությունների շուրջ մի վտանգավոր հակասություն է ձևավորվում։ Մի կողմից՝ Ստեփանավանում հրապարակվում են ընտրակաշառքի ենթադրյալ բաժանման կադրեր, մյուս կողմից՝ համայնքներում ահազանգում են վարչական ճնշումների, թեկնածուների ինքնաբացարկների և քաղաքական մրցակցության նահանջի մասին։ Հունիսի համապետական ընտրություններից հետո երկրի վարչապետը, ընդհուպ ՄԱԿ-ի ամբիոնից, խոսում է իշխանությունը զավթելու փորձի մասին։ Սակայն այս ծանր իրադարձությունների պայմաններում գլխավոր հարցերից մեկը մնում է անպատասխան. ո՞վ է ստանձնում բուն ընտրական գործընթացի օրինականության պաշտպանության պատասխանատվությունը։ Քննիչը զբաղվում է հանցագործությամբ, դատարանը որոշում է մեղավորությունը, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող լինել պարզապես քվեները հաշվող ու արդյունքներն արձանագրող մարմին։ Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն ոչ միայն կազմակերպված, այլև ազատ, մրցակցային և վստահելի։ Եվ կարո՞ղ է Մոլդովայի փորձը մեզ համար լուծումների օրինակ դառնալ։ Այս հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ



