Տասնամյակներ շարունակ մենք խոսել ենք Սփյուռքի ներուժի մասին՝ այդպես էլ ամբողջությամբ չպատկերացնելով, թե իրականում ինչ կարողություն է սփռված աշխարհով մեկ։ Որքա՞ն կապիտալ, մասնագիտական գիտելիք, գործարար կապեր, միջազգային ազդեցություն և, ամենակարևորը, որքան չիրացված հնարավորություն ունի հայկական աշխարհը։ «Մանթաշյանց» գործարարների ակումբը կարծես առաջիններից է, որ այս վերացական պատկերացմանը կազմակերպված, գործնական բովանդակություն է հաղորդում՝ աշխարհի տարբեր քաղաքներում միավորելով հայ գործարարներին։ Բայց նույնիսկ սա, թերևս, մեր համաշխարհային ներուժի միայն տեսանելի մասն է։ Եվ այստեղ առաջանում է շատ ավելի մեծ հարց. կարո՞ղ ենք համաշխարհային հայկական կապիտալը դարձնել Հայաստանի զարգացման, նոր ներդրումների, միջազգային շուկաներ մուտք գործելու և տնտեսական անկախության իրական գործոն։ Հատկապես հիմա, երբ մի կողմից միջազգային ներդրումային հնարավորություններ են առաջանում, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները Հայաստանին կանգնեցնում են շուկաների բազմազանեցման հրատապ անհրաժեշտության առաջ։ Այս և մյուս հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



