Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տարվա հերթական մեծ համաժողովին: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որը կայացել է Չինաստանի Նինբո քաղաքում, որտեղ օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնությունը։ Քննարկվող հարցերի թվում են եղել հաջորդ տարի՝ 2027 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը վերաբերող հարցերը»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով