Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել հազար հարկատուների ցանկում

2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշորագույն հարկատուների առաջին հնգյակի դասավորությունը փոխվել է․ առաջատարի դիրքը պահպանել է «Մոբայլ սենթր արթը»։ Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդ տեղից բարձրացել է երկրորդ, իսկ «Գրանդ Տոբակոն» երկրորդից նահանջել է երրորդ հորիզոնական։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Մոբայլ սենթր արթը» պետությանը վճարել է 64.3 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարումներն աճել են 22.6%-ով։ Առաջին հնգյակում ամենամեծ փոփոխությունն արձանագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը 2025թ․ երրորդ տեղից բարձրացել է երկրորդ՝ վճարելով 60.8 մլրդ դրամ հարկ։ Տարեկան աճը կազմել է 68.2% կամ 24.7 մլրդ դրամ։ «Գրանդ տոբակոն» երկրորդ տեղից նահանջել է երրորդ հորիզոնական։ Ընկերության վճարած հարկերն աճել են ընդամենը 0.6%-ով՝ հասնելով 46.2 մլրդ դրամի։ Չորրորդ և հինգերորդ տեղերը պահպանել են «Գազպրոմ Արմենիան» և Արդշինբանկը։ Առաջինի վճարած հարկերն աճել են 13.5%-ով՝ հասնելով 39.6 մլրդ դրամի, իսկ բանկինը՝ 19.4%-ով՝ կազմելով 38.1 մլրդ դրամ։ Առաջին տասնյակում զգալի աճ են գրանցել նաև «Սոֆթ Կոնստրակտը» (55.1%) և «Դիջիթեյնը» (51%)։ Դրանց վճարած հարկերն աճել են համապատասխանաբար մինչև 25.3 և 25.2 մլրդ դրամ, ինչի շնորհիվ ընկերությունները բարձրացել են վարկանիշային աղյուսակում։ 2026 թվականի առաջին տասնյակում է հայտնվել «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ 22.8 մլրդ դրամ հարկով, իսկ նախորդ տարի յոթերորդ տեղը զբաղեցրած «Սի Փի Էս Էներջի Գրուպը» դուրս է մնացել առաջատար տասնյակից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16714

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով