Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 1. 0,04 հա մակերեսով հողամասը, 2. 0,0389 հա մակերեսով հողամասը , 3. 0,0388 հա մակերեսով հողամասը , 4. 0,03 հա մակերեսով հողամասը , 5. 0,03 հա մակերեսով հողամասը , 6. 0,05308 հա մակերեսով հողամասը , 7. 0,0450 հա մակերեսով հողամասը , 8. 0,05 հա մակերեսով հողամասը , 9. 0,0451 հա մակերեսով հողամասը , 10. 0,08 հա մակերեսով հողամասը , 11. 0,02 հա մակերեսով հողամասը , 12. 0,0402 հա մակերեսով հողամասը , 13. 0,13 հա մակերեսով հողամասը : 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16714

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով