Այս գիշեր կհանձնվի համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակներից մեկը՝ «Ոսկե գնդակը»՝ 2026 թվականի արդյունքներով։ France Football ամսագրի հիմնադրած մրցանակի 70-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնում։ Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Այս տարի «Ոսկե գնդակը» նշում է հիմնադրման 70-ամյակը։ Լոնդոնում մրցանակաբաշխության անցկացումը դիտարկվում է նաև որպես հարգանքի տուրք անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի հիշատակին, որը 1956 թվականին դարձել էր մրցանակի առաջին դափնեկիրը։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի տղամարդկանց անվանակարգում առաջադրվել է 30 թեկնածու։ Ցանկում ընդգրկվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը, Հարի Քեյնը, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն։ Արդեն երրորդ տարին անընդմեջ թեկնածուների ցանկում չկա պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ «Ոսկե գնդակ»-2026-ի հավակնորդների ամբողջական ցանկը Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր էր դարձել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։



