ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերն ու առաջարկությունները: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ընդգծել է, որ հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումները հանդիսանում են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուները, որոնց առանցքային նպատակն է ապահովել հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումը, տնտեսության փաստաթղթաշրջանառության և թափանցիկության ապահովումը: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունների հայեցակարգը միտված է հարկման համակարգերի արդյունավետ հարաբերակցությանը: Այս համատեքստում, ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները։ Հանդիպմանը ծավալվել է քննարկում հարկման համակարգերին և գործարքների սխեմաներին, հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումներին, հարկային կարգապահության և փոխկապակցվածության հստակ չափանիշների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կայուն տնտեսական աճին ուղղված եկամուտների քաղաքականության իրականացման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել հետևողականորեն շարունակել վերոնշյալ ուղղություններով աշխատանքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16727

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով