Հայաստանը կանգնած է ներքաղաքական և աշխարհաքաղաքական մեծ վերադասավորումների շեմին։ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության շուրջ համաձայնության բացակայության դեպքում չի բացառում արտահերթ ընտրությունները՝ ընդդիմությանը կանգնեցնելով քաղաքական դժվար ընտրության առաջ։ Մինչդեռ ընդդիմությունը սահմանադրական բովանդակության, վարչապետի իշխանության սահմանափակման և պետական ինստիտուտների ամրապնդման շուրջ այլընտրանքային օրակարգ առաջարկելու փոխարեն կենտրոնանում է տարածքային պահանջատիրության շուրջ բանավեճի վրա։ Միաժամանակ փոխվում են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Եվրոպան ինքն է անցնում քաղաքական ցնցումների միջով։ Այս զարգացումների խորքային կապերի մասին զրուցելու ենք քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ, որը մեզ է միացել Փարիզից։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



