Եթե «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ-երում գար իշխանության, քաղաքացիներից «քերելու» էր բաժանած ընտրակաշառքը

Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունները քաղաքական մի քանի կարևոր հարց են առաջ բերել։ Իշխող ուժի բարձր արդյունքների կողքին տեսանք ընդդիմության սահմանափակ մասնակցություն, հինգ համայնքում՝ առանց մրցակցության ընտրություններ, իսկ որոշ համայնքներում՝ ընտրակաշառքի կասկածներով ձերբակալություններ ու ընտրական գործընթացին իրավապահների միջամտության վերաբերյալ հակասական գնահատականներ։ Այս ամենի կենտրոնում առանձնահատուկ տեղ ունի Կոտայքը։ Տնտեսական մեծ հնարավորություններով, բայց զարգացման անհավասարությամբ, ազդեցիկ գործարար խմբերով, հանքարդյունաբերական շահերով ու քաղաքական ազդեցության ավանդական կենտրոններով մարզ։ Հրազդանում, Գառնիում և Ծաղկաձորում ընտրություններն արդեն կայացել են, իսկ դեկտեմբերի 13-ին նոր պայքար է սպասվում Աբովյանում, Նաիրիում և Նոր Հաճընում։ ԱԺ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ կխոսենք ընտրությունների քաղաքական իմաստի, պետության ու խոշոր կապիտալի հարաբերությունների, համայնքների իրական խնդիրների և այն մասին, թե ինչով պետք է չափվի մարզպետի աշխատանքի հաջողությունը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով