ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Եվրամիությունն ու Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը «Արկտիկայից մինչև Սև ծով»՝ ամրապնդելով գործընկերությունն անվտանգության ոլորտում։ Այս մասին հաղորդել է Rapporteur լրատվական հարթակը՝ վկայակոչելով համատեղ հայտարարության նախագիծը, որը նախապատրաստվել է Մոնրեալում կայանալիք կողմերի գագաթնաժողովի համար։ «Կանադան և ԵՄ-ն ռազմավարական գործընկերներ են մեր ընդհանուր անվտանգության և պաշտպանության համար պատասխանատվության բարձրացման գործում», – փաստաթղթից մեջբերում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ կողմերը «կարագացնեն» անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը համաշխարհային ճգնաժամերի կարգավորման, պաշտպանական արդյունաբերության, ծովային և տիեզերական անվտանգության ոլորտներում։ Փաստաթղթում նաև ասվում է, որ Կանադան շահագրգռված է ընդլայնելու իր մասնակցությունը Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում իրականացվող առաքելություններին ու գործողություններին։ Տնտեսական համագործակցության, ինչպես նաև անվտանգության, էներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերը կքննարկվեն ԵՄ-Կանադա գագաթնաժողովում, որը Մոնրեալում կանցկացվի հոկտեմբերի 29-30-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16805

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով