«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերի 26-ից մեկնարկել է չվերթներ դեպի Էյնդհովեն, Նիդեռլանդներ: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ նշելով, որ Երևանի և Էյնդհովենի միջև ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:



