Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Թադևոսյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովին և բրոնզե մեդալ նվաճել։ Մենամարտի ավարտը, սակայն, ուղեկցվել է լարվածությամբ։ Ուկրաինացի ըմբիշը չելենջ է պահանջել՝ վիճարկելով մրցավարների որոշումը, սակայն բողոքը մերժվել է։ Դրանից հետո Ֆիլչակովը չի ընդունել պարտությունը, և գոտեմարտն ավարտվել է լարված մթնոլորտում։ Նշենք, որ սա Թադևոսյանի առաջին մեդալն է ըմբշամարտի մեծահասակների մրցաշարերում։



