Հիջաբը շղարշ է. քաղաքական խորը խնդիրը Բաքվի՝ Անկարայից ինքնուրույնության ձգտումն է. Գանտահարյան

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ուժերի նոր վերադասավորման նշաններ են նկատվում։ Հիջաբի շուրջ վեճը բացահայտել է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում առկա հակասությունները, մինչդեռ Էրդողանը թյուրքական աշխարհի միասնության կոչ է անում Անկարայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։ Ադրբեջանը խորացնում է Իսրայելի հետ համագործակցությունը՝ թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում։ Միաժամանակ ԱՄՆ-ը մեծացնում է հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Այս զարգացումների ֆոնին հոկտեմբերի 26-ին Թեհրանում Իրանի, Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի անվտանգության ու ռազմական բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգության սեփական մեխանիզմների ձևավորումը՝ առաջադրելով հարց, թե ինչպիսի տեղ կունենան Հարավային Կովկասն ու Ադրբեջանը հնարավոր նոր համակարգում։ Զրուցակիցս Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16820

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով