Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Մոսկվայում ընթացող Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների և կառավարությունների ղեկավարների ութերորդ գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողություն և խմբային լուսանկարվելու արարողություն։ Միջոցառումն անցկացվում է Մոսկվայի Առևտրի համաշխարհային կենտրոնում։ Պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն բնական գազի դերը համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման և համագործակցության հետագա ամրապնդման գործում՝ վառելիքի համաշխարհային շուկաներ հուսալի մատակարարում ապահովելու համար: Վերջում նախատեսվում է ընդունել եզրափակիչ հռչակագիր։ Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի նախագահը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Պուտինը նաև հանդիպումներ կունենա Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի, Մոզամբիկի նախագահ Դանիել Չապուի, Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյի և Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մուհամմադ ալ-Մանֆիի հետ։



