1993 թվականին Դոնալդ Թրամփի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին հայտնած մոդել, «Միսս Շվեյցարիա» նախկին տիտղոսակիր Բեատրիս Քոյլը հայտարարել է, որ Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, երբ ինքը 24 տարեկան էր։ Նրա պնդումները ներկայացված են Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի դեմոկրատների հրապարակած՝ Ջեֆրի Էփշտեյնի գործին և Թրամփի հետ նրա կապերին վերաբերող զեկույցում։ Քոյլի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել «Ամերիկյան երազանք» գեղեցկության մրցույթի շրջանակում։ Նա պնդում է, որ Թրամփը խոստացել է օգնել իրեն ԱՄՆ վիզա ստանալու և Նյու Յորքի համալսարան ընդունվելու հարցերում։ Կնոջ պնդմամբ՝ ենթադրյալ բռնաբարությունից հետո Թրամփը նրանից խոստում է վերցրել, որ լռելու է։ Զեկույցում ներկայացված են նաև չորս այլ կնոջ մեղադրանքները Թրամփի դեմ՝ կրկին կապված բռնաբարության կամ սեռական բռնության հետ։ Ներկայացված մեղադրանքները քննելու համար զեկույցի հեղինակները կոչ են արել նշանակել անկախ հատուկ դատախազ։ Սպիտակ տունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Թրամփը լիովին արդարացվել է Էփշտեյնի հետ կապված հարցերում։ TIME-ը նշել է, որ չի կարողացել անկախ կերպով ստուգել Քոյլի պատմության մանրամասները։



