Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, որն առաջիկայում նախատեսվում է վերափոխել սոցիալական բնակարանների։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից՝ նշելով, որ նախարարին ուղեկցել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և «Օթևան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը: Գերատեսչությունից նշում են, որ քննարկվել են համայնքի հետ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները: Կարևորվել է նաև նախկին խնամքի հաստատության հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման ու տարածքի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։



