Բաքուն Հայաստանի Սահմանադրության վրա վետոյի իրավունք է պահանջում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն ձգտում է խաղաղության գործընթացն օգտագործել Հայաստանի ներքին քաղաքական որոշումների վրա ազդեցություն հաստատելու համար։ Խաղաղության համաձայնագրի տեքստը վաղուց համաձայնեցված է, սակայն Ադրբեջանը շարունակում է դրա ստորագրումը պայմանավորել Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։ Այժմ Բայրամովն ավելի հեռուն է գնում՝ գնահատելով Հայաստանի ներքաղաքական գործընթացները և հայ հասարակությանը հորդորելով գիտակցել խաղաղության կարևորությունը։ Այս հայտարարությունների հետևում հստակ քաղաքական հաշվարկ կա․ պատերազմում ձեռք բերած ռազմական առավելությունը Բաքուն փորձում է ամրագրել դիվանագիտական հարաբերություններում՝ Հայաստանի ինքնիշխան որոշումների նկատմամբ ազդեցություն պահպանելու միջոցով։ Արդյունքում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին հավաստիացումները շարունակում են ուղեկցվել նոր ճնշումներով, իսկ արդեն համաձայնեցված խաղաղության հաստատումը կախված է մնում Հայաստանի ներքին գործընթացներից։ Հոկտեմբերի 26-ի հայտարարությամբ Բայրամովը փորձեց Ադրբեջանի սահմանադրական պահանջը ներկայացնել որպես Հայաստանի սեփական քաղաքական շահերից բխող անհրաժեշտություն։ Սա Բաքվի դիվանագիտական մարտավարության կարևոր առանձնահատկությունն է։ Ադրբեջանը ձգտում է այնպես ներկայացնել խաղաղության գործընթացը, որ համաձայնագրի ստորագրման ձգձգման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնի Երևանի վրա։ Այս հաշվարկում Հայաստանի սահմանադրական բարեփոխումները դառնում են արտաքին քաղաքական ճնշման միջոց, իսկ Բաքուն ստանում է խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների վրա ազդելու լրացուցիչ լծակ։ Առավել վտանգավորն այն է, որ Հայաստանի ներքին քաղաքական որոշումները փաստացի հայտնվում են հարևան պետության գնահատման և հավանության տիրույթում։ Նման մոտեցման ամրապնդումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել հայ-ադրբեջանական հետագա հարաբերությունների համար։ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել և ունի ներքին քաղաքական լուրջ հիմքեր։ Գործող կառավարման համակարգում իշխանության չափազանց մեծ կենտրոնացումը, խորհրդարանական վերահսկողության սահմանափակ հնարավորությունները, դատական իշխանության անկախության խնդիրներն ու պետական ինստիտուտների թուլությունը խոչընդոտում են ժողովրդավարական պետության կայացմանը։ Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադրություն, որը կապահովի իշխանության իրական հակակշիռներ, պետական մարմինների հաշվետվողականություն և քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանություն։ Սահմանադրական բարեփոխումների օրակարգը պետք է ձևավորվի հենց այս խնդիրների լուծման շուրջ՝ հանրային լայն քննարկման և քաղաքական համաձայնության ճանապարհով։ Հայաստանի պետական կարգի հիմքերը պետք է որոշվեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ։ Ադրբեջանի պահանջներին դրանց համապատասխանեցումը կխաթարի սահմանադրական գործընթացի լեգիտիմությունը և վտանգավոր նախադեպ կստեղծի Հայաստանի ինքնիշխանության համար։ Այս հարցում առանձնահատուկ պատասխանատվություն ունեն Հայաստանի իշխանությունները։ Նրանք պարտավոր են սահմանադրական բարեփոխումների օրակարգը զերծ պահել Բաքվի քաղաքական պահանջներից և հասարակությանը ներկայացնել փոփոխությունների անհրաժեշտության սեփական, համոզիչ հիմնավորումները։ Հակառակ դեպքում սահմանադրական հանրաքվեն կարող է հայտնվել արտաքին ճնշման ազդեցության տակ, իսկ քաղաքացիներին առաջարկվել փոփոխություններին հավանություն տալ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ապահովելու ակնկալիքով։ Սա լուրջ վտանգ է սահմանադրական գործընթացի հանրային վստահության և քաղաքական լեգիտիմության համար։ Ավելին՝ նման մոտեցմամբ Ադրբեջանը հնարավորություն կստանա իր պահանջների կատարումը ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխան որոշում և հետագայում ևս հավակնել ազդեցության հայկական պետական որոշումների վրա։ Հայաստանի իշխանությունների խնդիրը նման նախադեպի բացառումն է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն ամրագրում է փոխադարձ տարածքային պահանջներից հրաժարվելու, ինքնիշխանությունն ու սահմանները ճանաչելու, ուժի կիրառումը և դրա սպառնալիքը բացառելու պարտավորությունները։ Սրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, որոնց վրա կարող է կառուցվել հայ-ադրբեջանական կայուն խաղաղությունը։ Այս պայմաններում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես լրացուցիչ նախապայման առաջադրելը լուրջ հարցեր է առաջացնում Բաքվի իրական նպատակների վերաբերյալ։ Ադրբեջանն արդեն համաձայնեցված իրավական պարտավորությունները բավարար չի համարում և փորձում է խաղաղության գործընթացը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16861

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով