Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի Ալ Սուբայիի հետ։ Այդ մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկել ենք շրջակա միջավայրի ոլորտում հայ-կատարական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Հանդիպման երկրորդ հատվածում անդրադարձել ենք Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին և դրանցում Կատարի ակտիվ ներգրավմանը։ Կարևորել ենք նախարարական մակարդակով երկխոսությունն ու ջանքերի համադրումը՝ կենսաբազմազանության պահպանության հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով»,- գրել է Մաթևոսյանը։



