Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն պահանջել է Financial Times-ից ուղղել հոկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակումը, սակայն թերթը հրաժարվել է դա անել։ FT-ն, հղում անելով երեք աղբյուրի, գրել էր, որ Ռուսաստանի նախագահը զրույցի մեծ մասը նվիրել է միջնադարյան սլավոնական պատմության մասին խոսելուն՝ փոխարենը քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը։ Հրապարակման համաձայն՝ նախատեսված 30 րոպեանոց զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ։ Քննարկմանը մասնակցել է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Ստյորեն նորվեգական VG պարբերականին հայտնել է, որ իրենք FT-ից հերքում են պահանջել, քանի որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչն էլ հաստատել է, որ Հելսինկին նույնպես խնդրել է ուղղումներ կատարել՝ նշելով, որ Պուտինը խոսել է 2014 թվականից սկսված իրադարձությունների մասին։ FT-ն, սակայն, հայտարարել է, որ վստահ է իր աշխատանքի որակի վրա և չի պատրաստվում փոխել հոդվածը։



