Առավել հանգիստ էի, առավել սառնասիրտ. ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը՝ ԱԱ-ի չեմպիոնության մասին

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը համարում է սառնասիրտ աշխատանքի արդյունք: «Կարծում եմ՝ այն նույն աշխատանքն եմ կատարել, ինչ-որ նախորդ առաջնություններում էր, սակայն այս անգամ առավել հանգիստ էի, առավել սառնասիրտ ու հավաքված: Սա նաև թիմային լավ աշխատանքի արդյունք է: Առաջնության ընթացքում նպատակ չունեի հնարավորինս շուտ գոտեմարտերն ավարտելու, շատ հանգիստ էի մոտենում»,-Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ասլանյանը: Ըմբշամարտիկի կարծիքով` այս հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ ինքն առանց լարվածության է մոտեցել այս մրցաշարին: «Գորգում երևացողը իմ տարիների փորձն էր, որը բերեց այս արդյունքին: Այս հաղթանակում իրենց լուման ունեն հավաքականի յուրաքանչյուր անդամ ու հատկապես իմ մարզիչները»,-շեշտեց նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16940

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով