Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Ռուսական ուժերը գիշերը երկրի 20 մարզերի երկնքում խոցել են 1214 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 613 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, իսկ 200-ից ավելին՝ Մոսկվային մոտենալիս։ Ըստ ՌԴ նահանգային իշխանությունների՝ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում ձեռնարկություն է վնասվել։ Իսկ Ռյազանի մարզում ԱԹՍ-ների հարվածից ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Կալուգայի մարզում, ըստ նահանգապետի, ոչնչացվել է 170 ԱԹՍ, տուժածներ չկան, վնասներ չեն արձանագրվել։ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սև ծովում ռուսական ուժերը հարվածել են նավի, որն Օդեսա էր տեղափոխում ռազմական բեռներ և երկակի նշանակության ապրանքներ։ Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է Կիևի և երկրի մի շարք մարզերի ուղղությամբ ռուսական ուժերի հարվածների մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16941

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով