Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․ « Հարգելի՛ տիկին Նավասարդյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80–ամյա հոբելյանի առիթով։ Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Ավելի քան կես դար Դուք հետևողականորեն աշխարհին եք ներկայացրել հայկական երաժշտարվեստը՝ միաժամանակ հիացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։ Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում։ Սիրելի՛ տիկին Նավասարդյան, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: Թող Ձեր կյանքը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով և հանդիսատեսի անվերջանալի ծափահարություններով»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16943

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով