Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ) աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Թևանյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռահման Ամուզադ Խալիլի հետ ու հաղթանակի հասավ 3:2 հաշվով:



