Թուրքիայի Նևշեհիր նահանգի Կապադովկիա շրջանում փլուզվել է բացօթյա թանգարանի մուտքի մոտ գտնվող ժայռային գոյացությունը։ TGRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Զոհերի և վիրավորների ստույգ թիվը դեռ չի հաղորդվում։



