Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի նախկին ղեկավարի և նրա որդու՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով բավարարվել է Արմավիրի մարզի դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի (նախկինում համայնք) 0.12 հա մակերեսով հողամասի 2008 թվականի մայիսի 11-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք՝ նաև Արգավանդ համայնքի և համայնքի նախկին ղեկավարի որդու միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16967

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով