Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին։ Ադրբեջանը գագաթնաժողովում կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը, Ալիևի բացակայությունը պայմանավորված է նախապես ծրագրված միջոցառումներով և աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով։ Գործակալության տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը Բաքվում կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջին առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրման արարողությանը։ Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին նախատեսված են առաջնության եզրափակիչ հանդիպումը և փակման պաշտոնական արարողությունը, իսկ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը պարգևատրման միջոցառմանը ծրագրված է եղել նախապես։ Ալիևի հանձնարարությամբ Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Ադրբեջանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցեն նաև գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված մյուս միջոցառումներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16968

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով