ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սարի Մուլտալայի հետ։ ՀՀ ՇՄ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել հանդիպումից՝ ընդգծելով, որ անդրադարձել են COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումներ ընդունելու համար։ «Քննարկել ենք նաև բնապահպանության ոլորտում հայ-ֆիննական համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16968

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով