։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը հատկապես կարևոր է տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ Կոբախիձեն նաև ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունները Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական գործընկերության հիմքն են։ Նրա խոսքով՝ կողմերի նպատակն է մեծացնել առևտրի ներուժը, դիվերսիֆիկացնել տնտեսական կապերն ու ընդլայնել ներդրումները։



