Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։40-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները արագ արձագանքելով իրավիճակին դժվարամատչելի հատվածից քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17015

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով