Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանը` «5 հարց մասնագետին» հաղորդման շրջանակում պարզաբանել է, թե ի՞նչ նոր փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում, ինչպե՞ս են փոխվել հարկերը չվճարելու համար քրեական պատասխանատվության առաջացման շեմերը, որո՞նք են իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Ինչպես տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած տեսանյութից, մասնագետի կարծիքով ՀՀ հարկային և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններն ուղղված են հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործմանը, քրեական պատասխանատվության համաչափության ապահովմանը և հարկ վճարողների համար առավել կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։ Մանրամասն՝ տեսանյութում



