Բայրամովն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային կապերի ամրապնդումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ներկա վիճակը և ընդգծել երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման կարևորությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության ընդլայնման, թյուրքական աշխարհի միասնության և համերաշխության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17046

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով