Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել։ Հաղորդվում է, որ Հնդկաստանի երեք քաղաքացիներ են վիրավորվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում նավթարդյունաբերական համալիրի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ «Չորս թևավոր հրթիռներ են հայտնաբերվել, որոնք Իրանի կողմից մոտենում էին ԱՄԷ-ին։ Երեքը հաջողությամբ խոցվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները օդային սպառնալիքների հաջող խոցման արդյունք են», — ասված է ԱՄԷ-ի ռազմական գերատեսչության X-ում հրապարակած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ, բնակիչներին կոչ է արվել ապաստարաններ գտնել։



