Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպել է Embraer ընկերության Աֆրիկայի և Միջին Արևելքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Հուսեյն Դաբբասի և նույն ընկերության Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում վաճառքների գծով տնօրեն Տահար Զաուշի հետ։ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ Տահար Զաուշը ներկայացրել է ընկերության ծրագրերը և առաջարկները։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, այդ թվում՝ ճանաչողական այցերի միջոցով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով