Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հարցում ՀՀ մոտեցումները

Հոկտեմբերի 31-ին Մանամայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով ինստիտուցիոնալ հիմքերի և օրակարգի ընդլայնման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին» և օրեր առաջ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված «ԹՐԻՓՓ» նախագծին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները։ Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով