Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։ ատվո լեգեոնի Մեծ խաչը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է, որը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից։ Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել էր «Փառքի» շքանշանով։



