61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

Քիմ Քարդաշյանը Հռոմում բացառիկ հնարավորություն է ստացել կրել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զմրուխտապատ և ադամանդապատ վզնոցը։ Քարդաշյանի ոճաբան Լո Ռոուչի նախաձեռնությամբ Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը՝ ներկայացնելով Թեյլորի հայտնի զարդերի հավաքածուի մի մասը։ «Սա աննախադեպ է։ Ոչ ոք դեռ նման բան չի արել»,- նշել է Ռոուչը։ Վզնոցը Թեյլորին 1964 թվականին նվիրել էր ամուսինը՝ Ռիչարդ Բերտոնը։ Այն զարդարված է 16 կոլումբիական զմրուխտներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 61 կարատ է։ Թեյլորի զարդերի ամբողջ հավաքածուն 2011 թվականին վաճառվել է Christie’s աճուրդում։ Bulgari-ն այն ձեռք է բերել 23,26 միլիոն դոլարով՝ սեփական արխիվ վերադարձնելու նպատակով։ Միայն վզնոցը վաճառվել է 6,13 միլիոն դոլարով։ Քարդաշյանը պատմել է, որ Թեյլորի մահից հետո այցելել է նրա տուն և դեռևս պահոցում գտնվելու ժամանակ հնարավորություն ունեցել տեսնել զարդերը։ Նա նշել է, որ դերասանուհին իր համար ոգեշնչման աղբյուր է եղել ոչ միայն նորաձևության, այլև մարդասիրական գործունեության ոլորտում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով