3 միլիոն ռուբլու պատմական գանձեր՝ գերմանացու ճամպրուկում․ միջադեպ «Պուլկովո»-ում

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում մաքսավորները կանխել են Գերմանիայի 51-ամյա քաղաքացու կողմից պատմական արժեքներ ապօրինի ներմուծելու փորձը։ Նրա ուղեբեռից առգրավել են 32 չհայտարարագրված հնաոճ իր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 3 միլիոն ռուբլին։ Ռուսաստանի մաքսային ծառայության փոխանցմամբ՝ ուղևորի պայուսակում և ճամպրուկում հայտնաբերվել են մշակութային արժեքներ, այդ թվում՝ 19-րդ դարի կեսերին պատրաստված Կորսունի Աստվածամոր սրբապատկերի ոսկեզօծ արծաթե շրջանակը։ Նրա մոտ հայտնաբերվել են նաև 19-րդ դարի վերջին քառորդին թվագրվող Սուրբ Անդրեաս Առաջինակոչի շքանշանի ժապավեն, հին մեդալներ և տարբերանշաններ։ Տղամարդը հայտնել է, որ մտադիր էր հազվագյուտ իրերը վաճառել աճուրդներում։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ առգրավված նմուշները հատուկ պատմական նշանակություն ունեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով