45-ամյա երգչուհին լուսանկարվել է լոգարանում՝ ամբողջովին մերկ։ Նա մարմնի ինտիմ հատվածները ծածկել է ուրվականների էմոջիներով։ Լուսանկարում Ագիլերայի շեկ մազերն արձակված են և մասամբ ծածկում են դեմքը։ «Վերջին պատրաստությունները՝ նախքան Xtinaween-ը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Երգչուհու հետևորդներն արդեն սպասում են նրա հելոուինյան կերպարին։ Մեկնաբանություններում նրանք կատակել են՝ հույս հայտնելով, որ Ագիլերան տոնի առթիվ նաև նոր երաժշտություն կհայտարարի։ Անցյալ տարի երգչուհին Հելոուինին ներկայացել էր ծովահենուհու կերպարով՝ սև կորսետով, սպիտակ զգեստով և նավի տեսքով գլխազարդով։



