Մեկ ընտրությամբ նոր Ամերիկա չի ծնվելու. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրականում միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար ամենամեծ սպառնալիքն է։ «Նույնիսկ որևէ երկրի նկատմամբ կոնկրետ զենք կիրառելու անուղղակի սպառնալիքը խրախուսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խախտումները։ Միացյալ Նահանգները նախադեպ է ստեղծում, որը սպառնում է բոլոր երկրների միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- հայտարարել է Բաղային։ Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ տասնամյակների պատմություն ունի և չի փոխվի մեկ ընտրության արդյունքում։ «Մենք գիտենք, որ մեկ ընտրության արդյունքում նոր Ամերիկա չի ծնվելու։ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ սկիզբ է առնում ավելի քան 70 տարի առաջ՝ 1953 թվականի օգոստոսյան պետական հեղաշրջումից։ Մենք բազմիցս ականատես ենք եղել նման զարգացումների։ Տեսել ենք, թե ինչպես են կառավարությունները գալիս ու հեռանում։ Այդ պատճառով նախընտրում ենք կենտրոնանալ մեր երկրի վրա և ամրապնդել մեր կարողությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17282

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով