Բանաստեղծուհի Աննա Եղոյանը «Տրիգեր» պոետիկ երեկոյով հանդես կգա Երևանում

Ռուսաստանաբնակ բանաստեղծուհի, դերասանուհի Աննա Եղոյանը, որը պարբերաբար հանդես է գալիս նաև երևանյան հարթակներում, վերադառնում է։ Այս անգամ Եղոյանը Հայաստանի հանդիսատեսին կներկայանա «Տրիգեր« պոետիկ երեկոյով։ Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ «Տրիգեր»-ը խորհրդանշում է Աննա Եղոյանի ստեղծագործական նոր փուլը. ծրագրի կենտրոնում մարդու ներաշխարհն է՝ այն վերքերն ու ապրումները, որոնք հաճախ կրում ենք՝ ոչ միշտ գիտակցելով և ոչ միշտ կարողանալով բարձրաձայնել այդ մասին։ Ժամանակի, մարդկանց, կորուստների և հիասթափությունների թողած հետքերը «Տրիգեր»-ում դիտարկվում են ոչ միայն որպես ցավի աղբյուր, այլև որպես ստեղծագործության և պոեզիայի ծնունդի հնարավորություն։ «Պոեզիան և երաժշտությունը միասին ստեղծում են մի տարածք, որտեղ հնարավոր է խոսել ամենանուրբ և խոցելի զգացմունքների մասին ու լինել լսված։ «Տրիգեր»-ը պարզապես բանաստեղծությունների ընթերցում չէ, այն բեմականացված հանդիպում է, որտեղ բառը վերածվում է երաժշտության, իսկ երաժշտությունը՝ ներքին խոստովանության»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Միջոցառման երաժշտական հատվածի համար կոմպոզիտոր Էդուարդ Նազարովն ու երեկոյի լարային քառյակը պատրաստել են հատուկ ծրագիր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17282

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով