ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանադայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ օրակարգի առաջմղում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17286

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով