ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն։ Այս մասին հայտնում են The Wall Street Journal-ը և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Հաղորդումների համաձայն՝ նոյեմբերի 2-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կղզուց հրթիռ է արձակել ամերիկյան կործանիչի ուղղությամբ։ Ի պատասխան՝ ամերիկյան ուժերը հարվածել են կղզուն և ոչնչացրել իրանական հրթիռային արձակման կայանքը։ Ամերիկացի պաշտոնյաները գործողությունը բնութագրել են որպես ինքնապաշտպանություն։ Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են կղզում լսված մի քանի պայթյունների մասին։ Վաշինգտոնը պաշտոնապես դեռ չի հաստատել հարվածի փաստը։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի դեմ ամերիկյան ավելի լայն ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման շուրջ լարվածության պայմաններում։



