Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Սուրեն Պապիկյանը։ Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 3-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17340

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով