Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներով։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ նույն պատճառներով չեն հրապարակվում նաև Խամենեիի մասնակցությամբ տեսանյութեր և նրա հրապարակային ելույթները։ Արաղչին նշել է, որ Խամենեին շարունակում է ղեկավարել երկիրը․ նրան զեկուցում են տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ նրա որոշումները փոխանցվում են պաշտոնատար անձանց։ Նախարարը հավելել է, որ անձամբ չի հանդիպել գերագույն առաջնորդի հետ, սակայն վերջինիս ընդունելությանը մասնակցել են նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։



