Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն և ներդնի հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական դատական հայցերից պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր։ Ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը, այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ COP17-ի շրջանակում անցկացված բարձր մակարդակի երկխոսության ընթացքում։ Պաշտպանն անդրադարձել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի ապահովման խնդիրներին՝ շեշտելով բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության, տեղեկատվության հասանելիության և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կարևորությունը։ Մանրամասները՝ տեսանյութում



