Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման գործընթացն արդեն լուրջ քաղաքական և իրավական հակասություններ է առաջացրել՝ դեռևս նախագծի հրապարակումից առաջ։ Արդարադատության նախարարությունը ստանձնում է տեքստի պատասխանատվությունը, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, նախարարի գնահատմամբ, պատրաստ չէ հավաքական պատասխանատվություն կրել դրա համար։ Միաժամանակ իշխանությունը չունի հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ խորհրդարանական ձայները։ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության հնարավոր մերժումը կապում է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հեռանկարի հետ և հայտարարում հանրային ճնշումն առաջնորդելու պատրաստակամության մասին։ Ստեղծված իրավիճակը սկզբունքային հարց է առաջադրում. ինչպե՞ս ընդունել նոր Սահմանադրություն՝ առանց խաթարելու հենց այն ժողովրդավարական սկզբունքները, որոնք պետք է պաշտպանի երկրի հիմնական օրենքը։ Զրուցելու եմ փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



