Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը համատեղ հայտարարություն են հղել Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով խզել ներդրումների պաշտպանության շուրջ այն պայմանագրերը, որոնք Ռուսաստանի հետ դեռևս գործում են Եվրամիության 17 անդամ երկրներում։ Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերն օգտագործվում են Եվրամիության քաղաքականության վրա ազդելու համար՝ ի շահ Ռուսաստանի, իսկ դրանց գործողությունը սպառնում է, ընդհանուր առմամբ, ԵՄ տնտեսական անվտանգությանը։ Օրինակ, պայմանագրերը պարունակում են դրույթներ, որոնք խրախուսում են ներդրումները Ռուսաստանում և պատժամիջոցների տակ գտնվող անձանց թույլ են տալիս միջազգային դատարաններում հայցեր ներկայացնել անդամ երկրների և ընդհանրապես Եվրամիության դեմ։ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի խոսքով, որը մեջբերվում է մամուլի տեղեկագրում, Եվրամիության խնդիրն է ապահովել «Ռուսաստանի միջազգային մեկուսացման պահպանումը՝ առանց զիջումների»։ Էստոնիան Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ կոչ է անում Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին գտնել այս խնդրի լուծման համար գործողությունների ընդհանուր հետագա ծրագիր, որը կհամապատասխանի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությանը։ «Եվրոպան պետք է էլ ավելի ուժեղ դառնա, և դա ներառում է ռուսական ազդեցությունից ազատվելը», – կարծում է նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17372

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով