Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրանի դեմ ծովային շրջափակում սահմանելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: «Հորմուզի նեղուցում աստիճանաբար հաստատվում է ուժերի նոր հավասարակշռություն։ Նավագնացության և էներգակիրների տարանցման անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտումների և շրջափակում սահմանելու պատճառով», – գրել է նա X-ում։ Ղալիբաֆի կարծիքով՝ ներկայիս իրավիճակի պահպանումն անհանդուրժելի է ԱՄՆ-ի համար, չնայած Իրանը «նույնիսկ դեռ չի էլ սկսել»:



