Վերընտրվելու դեպքում կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից. Փաշինյանի պատասխանը

Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից։ Bloomberg պարբերականի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք վերընտրվելու դեպքում Հայաստանը պատրա՞ստ է պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և դուրս գալ ԵԱՏՄ-ից։ «․․․Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ, ռազմավարական նշանակություն նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել և արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով